Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ձեռքերի խնամք

Եղունգները որպես մարդու առողջության հայելի

 Եղունգները որպես մարդու առողջության հայելի

Ասում են, որ աչքերը հոգու հայելին են, սակայն արդյոք նույնը կարելի է ասել նաև եղունգների մասին: Ըստ մաշկաբանների՝ եղունգի գույնի և կազմի փոփոխությունը լուրջ առողջական խնդրի նշան կարող է լինել:
 
Եղունգներն արժեքավոր տեղեկատվություն կարող են տալ անձի առողջության մասին: Դեղնած եղունգները հաճախ թոքերի հիվանդության նշան կարող են լինել, կես սպիտակ-կես վարդագույն եղունգները՝ երիկամների հիվանդության, կարմիրը՝ սրտի, գունատ կամ սպիտակ եղունգը՝ սակավարյունության նշան:
 
Ըստ բժիշկ Օանհ Լորինգի, սովորաբար եղունգն անգույն է, բայց երբ անսովոր գույն է նկատվում, դա կարող է լուրջ խնդրի նշան լինել, օրինակ՝ քաղցկեղի:
 
Եղունգները շրջապատող մուգ գույնի մաշկը հատուկ է թուխ մարդկանց,  սակայն մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առկայության դեպքում գունային փոփոխություն է նկատվում եղունգի վերնամաշկում: Եթե եղունգն առանձնանում է, դա կարող է պսորիազի նշան լինել:
 
Առողջ եղունգներ ունենալու համար դրանք պահեք մաքուր և չոր, խուսափեք եղունգները կամ վերնամաշկը կրծելուց: Խոնավացրեք վերնամաշկը և եղունգներն ամեն օր, երբեք մի դրեք արհեստական եղունգներ:

Սկզբնաղբյուր. amerikayidzayn.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ